воскресенье, 23 декабря 2012 г.

Երեխեք, ովքեր ներկա էին ու ներկա չէին էդ օրը "Զանգակում", նայեք ձեզ ու մեզ, ահագին անբռնազբոս բանա ստացվել: Շնորհակալ եմ Վարդան Գասպարյանին այս տեսանյութի համար: Սկզբի մի վեց րոպեն "Զանգակի" գովազդնա :Ճ հետո ձեր ու իմ հանդիպումը
: Շնորհակալություն:
In this video you can watch my meeting with my readers at "Zangak" bookstore. Literary readings of my stories. :)

вторник, 4 декабря 2012 г.

ԱՍՏԾՈ ԲՆԱԿԵՑՐԱԾ ԵՐԿՐՈՒՄ

Մենք մեռել սիրող ազգ ենք: Ուրիշ նախասիրություններ էլ ունենք. աշխարհով մեկ թափառելու մեր տենչը աշխարհի այլևայլ ժողովուրդների աչքը լույս է անում` մեր երևակայության թռիչքը որպես գունավոր հեռուստացույց նվիրելով մարդկությանը: Խոսքի օրինակ եմ ասում: Մենք նուռ ու խաչքար ենք սիրում, խաղողից քաշած գինի ու Պասկևիչի գրպաններում շխկշխկացող ծիրանի կորիզների լեգենդը, մենք մեր լավաշը, թոնիրը, տրեխն ու երդիկից ընկնող արևի շողը ուղղակի պաշտում ենք, հավասարեցնում Մատենադարանի մագաղաթներին ու երկրպագում որպես սրբություն: Մենք մեզ իրապես գնահատում ենք միայն այնժամ, երբ օտարը շիլ ընկած մի խոսք է նետում, թե բա` էս ի~նչ հանճարեղ է: Դրսերում դափնիների վրա ննջելով` մենք մեզանից խույս ենք տալիս ու հասնում Հայրենիք, թե` մեզ էլ մեդալով-կոչումով պատվեք: Ու պատվում ենք, հերն էլ անիծած, թե ինքնակամ աքսորից մինչև մեդալ մի խեղված կյանք է ու երազանքների ոտնակոխ շքահանդես:

                                                                                                                                                 2010